Հավաքարարները համաձայնվել են մաքրել Մադրիդի փողոցներն աղբից
Մադրիդի փողոցները «կազատվեն» աղբից: Իսպանիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը համաձայնության է եկել հավաքարարների արհմիության հետ. նրանք խոստացել են մաքրել փողոցները 11 օր տևած գործադուլից հետո, գրում է Вести-ն:
Համաձայնության եկել են այն բանից հետո, երբ քաղաքապետ Անա Բոտելյան սպառնացել է դիմել դատարան և ստիպել մասնավոր ընկերություններին վճարել պետծառայությունների ծախսերը, որոնք այժմ ստիպված են մաքրել քաղաքը:
Հավաքարարները սկսել էին գործադուլը, երբ կրճատվել էր քաղաքի մաքրության ֆինանսավորումը, և մասնավոր ընկերություններն ի վիճակի չէին վճարել: Գործադուլին մասնակցել է հավաքարարների մոտ 90%-ը:










