Իմ մեծ հույսը «Միշայի սերունդն» է. Սաակաշվիլի

11:07 • 16.11.13

«Իմ մեծ հույսը երիտասարդությունն է, որին անվանում են «Միշայի սերունդ»». այս մասին ասվում է Վրաստանի՝ պաշտոնից հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարության մեջ, որը տեղադրված է Facebook սոցցանցի նրա էջում, հայտնում է apsny.ge-ն։

 

«Իմ մեծ հույսը «Միշայի սերունդն» է, որը երբեք չի համակերպվի իր երկրի ստրկության հետ, կամ հետխորհրդային դասական երկրի կարգավիճակին»,- ասել է նա։

 

«Գիտեմ, որ կառավարությունն իմ ամեն քայլից և հայտարարությունից անհանգստանում է։ Ցանկանում եմ ասել նրանց, որ մաղթում եմ հաջողություններ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, ռուսական ճնշմանը դիմակայելու և եվրաինտեգրման գործընթացի շարունակման գործում, ինչի համար այսքան աշխատել ենք»,-ասել է նա։