Նորվեգիայում գերեզմանի տարածքի վարձի մասին հիշեցրել են սև տոպրակների միջոցով
Նորվեգիայում ընկերությունը, որն զբաղվում է գերեզմանոցային տարածքները վարձով տալով, սկսել է սև տոպրակներով փակել այն գերեզմանների հուշաքարերը, որոնց համար վճարումների ժամկետները լրացել են: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով NRK-ին:
Նման փորձը կիրառվում են 2013 թվականի սկզբից, սակայն լայն արձագանք են ստացել, երբ Բերգենի համալսարանի դասախոսներից Տոր Օյվոն Յենսենը լուսանկարներ է հրապարակել գերեզմանոցից, որտեղ հուշաքարերը պատված էին սև տոպրակներով:
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ պայմանագրի ավարտից 5 ամիս հետո գերեզմանաքարերի վրա հայտնվում է փոքրիկ կարմիր նշան, իսկ դրանից հետո նոր միայն գերեզմանաքարերը փակվում են սև տոպրակներով: Ընկերությունը նշում է, որ եթե դրանից հետո էլ հանգուցյալի հարազատները չարձագանքեն, ապա հնարավոր է դառնում կրկին օգտագործել գերեզմանոցի տարածքը:










