Ղազախստանի արևմուտքում նավթի ցիստերններ են այրվում. կա 1 զոհ

18:34 • 16.11.13

Ղազախստանի արևմտյան հատվածում այրվում են նավթով լի 8-14 ցիստերններ: Այս մասին տեղեկացնում է Газета-ն՝
Новости-Казахстан-ին հղումով։

 

Ներկայում հրշեջներն ու փրկարարները մարում են կրակը։ Հայտնի է, որ միջադեպի հետևանքով զոհվել է 1 մարդ։

 

Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է «ԿամԱԶ» բեռնատարի ու վառելիքը տեղափոխող լոկոմոտիվի բախման պատճառով։