Բրիտանիայի արքայադուստր Աննան ձիերի պաշտպանության կոնֆերանսին առաջարկել է ձիու միս ուտել
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհու դուստր Աննան, ելույթ ունենալով ձիերի պաշտպանության հարցով կոնֆերանսին, առաջարկել է ձիու միսն ավելացնել բրիտանացիների սնդդակարգում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` Sky News-ին հղումով:
Արքայադուստր Աննան ելույթ է ունեցել ձիերի պաշտպանությանն ուղղված բարեգործական կազմակերպության (World Horse Welfare) անդամների առջև, որի նախագահն ինքն է, և առաջարկել է բրիտանացիներին՝ փոխել իրենց վերաբերմունքը ձիու մսի կիրառման հանդեպ` հենց կենդանիների բարօրության համար:
«Մեր վերաբերմունքը ձիու մսի օգտագործման և դրա արժեքի նկատմամբ պետք է փոխվի», - հայտարարել է արքայադուստր Աննան` հավելելով, որ դա ի նպաստ կենդանիների կդիտվի, քանի որ ձիապանները կսկեն ավելի լավ խնամել ձիերին, եթե կենդանու մսի արժեքը մեծանա:










