Մոտ 10 մլն դոլար. ԱՄՆ պետդեպը պարգևատրում է նշանակել Բենգազիում ահաբեկչության հետաքննությանն օգնելու համար
ԱՄՆ պետդեպարտամենտը մինչև 10 միլիոն դոլարի պարգևատրում է նշանակել անցած տարի Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակմանն առնչվող մարդկանց մասին տեղեկությունների համար, գրում է Взгляд-ը:
Իշխանությունները պարգևատրում են նշանակել դեռևս այս տարվա հունվարի 7-ին, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը չեն հրապարակել՝ հետաքննության շահերից ելնելով: Պարգևատրում ստանալու հնարավորության մասին հաղորդվում էր միայն այն անձանց, որոնք իշխանություններին որևէ տեղեկություն էին տրամադրում ահաբեկչության մասին:
2012 թվականի սեպտեմբերի 11-ին Բենգազիում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա զինված հարձակում էր իրականացվել, որի ընթացքում մահացել էր ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և ևս երեք ամերիկացի:










