Էմոմալի Ռահմոնը 4-րդ անգամ երդվել է Տաջիկստանի նախագահի պաշտոնում

14:55 • 16.11.13

Տաջիկստանում տեղի է ունեցել Էմոմալի Ռահմոնի երդմնակալության արարողությունը, որն ընտրվել է Տաջիկստանի նախագահի պաշտոնում չորրորդ անգամ, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Երդմնակալության արարողությունը կայացել է Դուշանբեում կառավարական նստավայրի տարածքում:


Էմոմալի Ռահմոնը հաղթել է 2013 թվականի նոյեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններում՝ ստանալով 84 տոկոսից ավելի ձայն: Տաջիկստանում նախագահական ժամկետը 7 տարի է:

 

Առաջին անգամ Ռահմոնը նախագահ է դարձել 1992 թվականին: