Ռուսաստանում Լեդի Գագայի համերգի կազմակերպչին տուգանել են երեխաների պաշտպանության օրենքը խախտելու համար

00:58 • 16.11.13

Ռուսաստանյան Սանկտ-Պետերբուրգի աշխարհիկ դատարանն ամերիկյան երգչուհի Լեդի Գագայի համերգի կազմակերպչին տուգանել է 20.000 ռուբլով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ Итнерфакс-ին հղումով:


Նրան մեղավոր են ճանաչել «Առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկություններից երեխաների պաշտպանության մասին» օրենքը խախտելու մեջ:


Երգչուհու համերգը Սանկտ-Պետերբուրգում կայացել է 2012 թվականի դեկտեմբերին: Համերգին ներկա՝ օրենսդիր խորհրդի պատգամավոր Վիտալի Միլոնովը մի շարք խախտումներ էր նկատել, մասնավորապես՝ որ երգչուհին 12-ից բարձր երեխաներին կոչ է արել անդամակցել միասեռականների կզմակերպություններին: