Շրի-Լանկայում երկրների առաջնորդներին անվճար աստղագուշակներ են առաջարկում
Շրի-Լանկայում, որտեղ ընթանում է նախկին բրիտանական գաղութների և Բրիտանիան միավորող Ազգերի համագործակցության անդամ երկրների վարչապետների հանդիպումը, երկրների ղեկավարներին առաջարկում են անվճալ աստղագուշակ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մշակույթի և արվեստի նախարար Տի Բի Էկանայակեն ասել է, որ երկրների ղեկավարները կարող են իրենց աստղագուշակների ետևից գալ երկրի մայրաքաղաքում գործող՝ աստղաբանական գիտությունների նորաբաց կենտրոն:
Շրի-Լանկայում բնակչության մեծ մասը հավատում է աստղագուշակներին, ինչի համար հաճախ են դիմում նրանց օգնությանը:










