Հոլանդուհին կորցրել է ականջի կեսը՝ սարդի խայթոցից հետո (լուսանկարներ)

16:32 • 16.11.13

Նիդեռլանդների 22-ամյա բնակչուհու հետ (անունը չի հրապարակվում) արտառոց դեպք է պատահել Իտալիայում, որտեղ նրա ականջը խայթել է սարդը։ Ինչպես նշում է Daily Mail-ը, խայթոցից հետո աղջկա ականջն ուռել է, ու այտուցվածությունը չի իջել անգամ բազմաթիվ դեղամիջոցներ ընդունելուց հետո։
 

 

Տուժածն այդ վիճակով վերադարձել է հայրենիք, որտեղ խայթված ականջի կեսն ամբողջովին սևացել է՝ առաջացնելով այդ հատվածում բջիջների մահ։ Տեղի բժիշկները պարզել են, որ Mediterranean recluse կոչվող սարդի թույնն ունակ է սպանել մաշկի բջիջներն ու աճառները։
 

 

Եվ քանի որ ներկայում դրա հակաթույնը դեռևս մշակված չէ, հոլանդացի մասնագետները ստիպված են եղել կտրել հիվանդի ականջի մահացած մաշկի հատվածը։ Արդյունքում, աղջիկը զրկվել է ականջի կեսից։

 

A 22-year-old Dutch woman's ear turned black after she was bitten by a Mediterranean recluse spider in Italy

 

Spider bite