Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը հաստատել է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը
Քիմիական զենքն արգելող կազմակերպությունն ուրբաթ հաստատել է սիրիական քիմիական զենքի զինանոցների ոչնչացման ծրագիրը, գրում է Взгляд-ը՝ հղում անելով AFP-ին: Այդ մասին հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Քրիստիան Շարտյեն:
Ենթադրվում էր, որ ուրբաթ օրը կազմակերպությունը կհաստատի քիմիական զենքի ոչնչացման մանրակրկիտ ժամանակացույցը:
Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր Հաագայում ժամը 10.00-ին, սակայն այնուհետ տեղափոխվել է 17.30-ին: Նախագծի մանրամասները դեռևս հայտնի չեն:
Սիրիական քիմիական զենքի ամբողջական ոչնչացումը կարող է ավարտվել արդեն 2014 թվականի կեսին:










