Մոտ 1000 մարդ տարհանվել է Ուֆայի զվարճանքի կենտրոններից մեկից՝ ծխապատման պատճառով

22:49 • 16.11.13

Ավելի քան 1000 մարդ փրկարարների կողմից տարհանվել է Ուֆայի զվարճանքի կենտրոններից մեկից այնտեղ ծուխ  լցվելու պատճառով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Риа Новости-ն, որն այս տեղեկություններն ստացել է Բաշկիրիայի ԱԻՆ-ի մամլո ծառայության ներկայացուցչից:


Ըստ գերատեսչության տվյալների՝ բոլոր այցելուները տարհանվել են «Ուֆայի կրակներ» զվարճանքի կենտրոնի ռեստորաններից և պարային սրահներից:


Դեպքի վայրում աշխատում է 39 հրշեջ մեքենա: Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և վիրավորներ չկան: