Վանաձորում դի է հայտնաբերվել

12:04 • 16.11.13

Նոյեմբերի 16-ին` ժամը 10։37-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են Է. Ռ.-ին պատկանող բնակարանի դուռը. ներսում հայտնաբերել են 1928 թ. ծնված Լ. Ժ.-ի դին՝ ննջարանում անկողնու մեջ: