Տարեց կինը Վենետիկին 40 մլն եվրո է կտակել

13:46 • 16.11.13

Իտալական Վենետիկ քաղաքի տարեց բնակչուհի Աննա Մարիան 40 մլն եվրոյի չափով կարողությունը կտակել է իր սիրելի քաղաքին, հայտնում է Euromag-ը։

 

Բնականաբար, հսկայական գումարը ծախսվելու է՝ համաձայն առատաձեռն իտալուհու կտակում նշված պայմանների։
Աննա Մարիան ցանկացել է, որպեսզի գումարը բաժանվի աղքատներին։

 

Բացի այդ, կտակում նշվում է, որ իրեն պատկանող հողատարածքները չպետք է վաճառվեն. փոխարենը՝ դրանցից պետք է եկամուտ ստանալ ու բաժանել այն կարիքավորներին։