Ըստ վիկինգների՝ աշխարհի վերջին մնացել է 98 օր

21:03 • 16.11.13

Վիկինգների օրացույցով՝ աշխարհի հերթական վերջը տեղի կունենա 98 օր հետո՝ 2014 թվականի փետրվարի 22-ին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Mirror-ին:


Համապատասխան տվյալներ ներկայացրել են մշակութաբանները, ովքեր սկանդինավյան ավանդույթները հետազոտելուց հետո փորձում էին հաշվել աշխարի վերջի օրը: Այս կապակցությամբ անգլիական Յորք քաղաքում պետք է շեփորների ձայներ լսվեն, որը վիկինգներին կզգուշացնի, որ 100 օր հետո աշխարհի վերջն է լինելու:


Ըստ առասպելների՝ աշխարհի վերջի օրը Օդին աստվածը կսպանվի հսկայական Ֆենրիր գայլի կողմից: Ըստ ավանդության՝ ողջ կմնան 2 մարդ, որոնք կյանք կտան նոր քաղաքակրթությանը: