Երևանում շենքերից մեկի 7-րդ հարկի պատշգամբի հարթակը պոկվել և ընկել է

10:57 • 16.11.13

ՀՀ ԱԻ նախարարության կայքը հաղորդում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 10.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 53 շենքի 7-րդ հարկի պատշգամբի հարթակը պոկվել և ընկել է:

 

Զոհեր ու տուժածներ չկան:

 

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: