Թաթարստանում մայրերը փոխանակել են ժամանակին շփոթած երեխաներին

00:40 • 17.11.13

Երկու երիտասարդ թաթար մայրեր, ովքեր ծննդատան աշխատողների մեղքով շփոթել են իրենց երեխաներին, զավակների փոխանակում են կատարել: Այս մասին հայտնում է Взгляд-ը՝ մանրամասնելով, որ պատմությունն սկսվել է այս տարվա օգոստոսին։

 

Նորաթուխ մայրիկներից մեկին բուժքույրերն ասել են, որ նա լույս աշխարհ է բերել 2.8 կգ քաշով փոքրիկ, սակայն որոշ ժամանակ անց նրա մոտ են բերել 3կգ-ից ավելի քաշով երեխայի։ Մայրն արտաքնապես չի ճանաչել փոքրիկին, և որոշ ժամանակ անց պարզել է, որ այդ հիվանդանոցում մեկ այլ  կնոջ հետ նույնպիսի դեպք է տեղի ունեցել։

 

Բժիշկներն ամեն կերպ պնդել են, որ որևէ սխալմունք չէր կարող տեղի ունեցած լինել, սակայն մայրերը ԴՆԹ-ի թեստ են հանձնել, որի արդյունքը հաստատել է, որ նորածիններին շփոթել են։

 

Միջադեպի համար պատասխանատու աշխատողները հեռացվել են հիվանդանոցից։