Հյուսիսային ծովում փոթորկի ընթացքում ռազմական բեռ տեղափոխող նավ է այրվել

10:50 • 17.11.13

Հյուսիսային ծովում փոթորկի ընթացքում այրվել է դանիական Britannia Seaways նավը՝ ռազմական ուղեբեռով. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters-ի հղումով։
 

Հաղորդվում է, որ նավի վրա եղել են անձնակազմի 20 անդամներն ու 12 զինծառայող։


Նրանց հաջողվել է ինքնուրույն տեղայնացնել կրակը, սակայն ուժգին փոթորիկը խոչընդոտում է նրանց տարհանումը նավից։


Փրկարարները 3 ուղղաթիռներով պատրաստվում են մոտենալ նավին՝ անմիջապես այն բանից հետո, երբ փոթորիկը կհանդարտվի։