Նա բոլորիս կարիքն ունի. Շառլ Ազնավուրը՝ Վարդան Պետրոսյանի մասին

16:58 • 17.11.13

Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում դիմել է բոլորին՝ խնդրելով ստորագրել հանրագիր՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի:

 

«Սիրելի բարեկամներ,

 

Աջակցենք Վարդանին՝ այս հանրագիրը ստորագրելով, որպեսզի նա կարողանա շտապ վերադառնալ հիվանդանոց՝ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալու համար:

 

Նա մեր բոլորի կարիքն ունի: Շնորհակալություն»,-գրել է աշխարհահռչակ շանսոնյեն: