Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

23:30 • 17.11.13

ՀՀ ԱԻ նախարարություն նոյեմբերի 17-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիր 19-րդ փողոցի թիվ 4 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի անկողնում հայտնաբերել Մ. Ս.-ի դին: