«Ֆրանսիական երկաթգծերը» Փարիզի փողոցներում նոր գովազդ են կիրառել՝ «Դուռ դեպի Եվրոպա» (տեսանյութ)
«Ֆրանսիայի երկաթգծեր» ընկերությունը Փարիզում տեղադրել է յուրահատուկ ինտերակտիվ գովազդ, որը մարդկանց դրդում է ճանապարհորդությունների: Այս մասին հաղորդում է Adme.ru-ն:
Քաղաքի փողոցներում հայտնվել են դռներ, որոնք բացելու դեպքում «հայտնվում են» այլ քաղաքում: Դռների վրա գտնվող տեսաէկրանների վրա երևում են, թե ինչ է կատարվում տվյալ պահին Բրյուսելում, Բարսելոնայում, Ժնևում և այլ քաղաքներում:










