Ֆրանսիական բանկը սառեցրել է Սիրիայի ակտիվները սննդամթերքի գնման համար

20:17 • 17.11.13

Ֆրանսիական բանկը՝ «Արաբական և ֆրանսիական բանկերի միությունը» (UBAF), սառեցրել է սիրական միջոցները՝ սննդամթերքի մատակարարման պայմանագրերի կարգավորման նպատակով: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` կիրակի այս մասին հայտարարել է Սիրիայի Միջազգային առևտրի գլխավոր կազմակերպության ղեկավար Թարեք ալ-Թավիլը:


Նրա խոսքով` վերջին ամիսների ընթացքում Սիրիայի կառավարությունն արդեն մի քանի անգամ փորձել է օգտագործել սառեցված միջոցները հացահատիկի և շաքարի գնման համար: Բանն այն է, որ արևմտյան երկրների կողմից Բաշար ալ-Ասադի ռեժիմի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չպետք է տարածվեն սննդամթերքի ներմուծման վճարների վրա: Համենայն դեպս` Սիրիայի Միջազգային առևտրի գլխավոր կազմակերպությանը չի հաջողվել օգտագործել այդ միջոցները:


Reuters-ի փոխանցմամբ՝ կազմակերպության ղեկավարը նշել է, որ վաճառք իրականացնողներին անհրաժեշտ է պաշտոնական հաստատում ստանալ պատժամիջոցներ սահմանող երկրի կողմից: Ակնկալվում է, որ սառեցված միջոցները կծախսվեն 135 հազար տոննա բրինձ և 276 հազար տոննա շաքար գնելու համար: