Կազանի ավիավթարի զոհերի թվում է Թաթարստանի նախագահի որդին. հայկական ազգանուններ չկան
Կազանում Boeing 737-500 ինքնաթիռի կործանման զոհերի պաշտոնական ցուցակում նշվում է Իրեկ Միննեխանովը, ով Թաթարստանի նախագահի որդին է: Ինչպես տեղեկացնում է Газета.ru-ն՝ համապատասխան ցուցակները հրապարակել է Ռուսաստանի ԱԻՆ-ի թաթարստանյան գլխավոր վարչությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, ըստ ոչ պաշտոնական տվյալների, Միննեխանովի տոմսը պատվիրել են Մոսկվայում Թաթարստանի մշտական ներկայացուցչությունից:
Ցանկում ներառված է 44 ուղևորի անուն: Հայկական ազգանուններ չկան:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, «Թաթարստան» ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ կործանվել է Կազանի օդանավակայանում:










