Մահացել է նոբելյան մրցանակակիր և գրող Դորիս Լեսսինգը
Այսօր 94 տարեկան հասակում մահացել է բրիտանացի գրող Դորիս Լեսսինգը, ով 2007 թվականին ստացել է գրականության Նոբելյան մրցանակ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լեսսինգը ծնվել է ներկայիս Իրանի տարածքում, ինչից հետո նրա ծնողները տեղափոխվել են զիմբաբվեան Ռոդեզիա: 1937 թվականից նա ապրում էր Անգլիայում:
Նրա ստեղծագործություններից են «Ոսկե տետրը», «Հինգերորդ երեխան» և այլն:










