Մարց գյուղում ակտիվիստները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին՝ ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցնելու պահանջով
Մարց գյուղ մեկնած ակտիվիստները պահին Մարցի ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին: Այս մասին գրել է ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում:
lragir.am-ը հաղորդում է, որ Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները և 100C շարժման ակտիվիստները ցանկանում են հանդիպել մարզպետին և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ գյուղում, չնայած գյուղացիների բողոքներին, շարունակվում է անօրինական ՀԷԿ-ի շինարարությունը:
Մոտ մեկ ժամ հետո ակտիվիստները բացել են ճանապարհը: Նրանք նշում են, որ այդ ակցիան նախազգուշացնող բնույթ է կրել:










