Կազանում ինքնաթիռի կործանման հետևանքով 50 մարդ է զոհվել

21:02 • 17.11.13

«Թաթարստան» ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ կործանվել է Կազանի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Թաթարստանի հանրապետության Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր վարչությունը:


Ըստ նախնական տվյալների, ավիավթարի զոհ է դարձել 50 մարդ: Ռուսական ԱԻՆ-ի ներկայացուցիչ Իրինա Ռոսսիուսը մանրամասնել է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել: