Բրիտանիայում կարող են ստիպել վարորդներին` բջջայինները պահել բեռնախցիկում
Բրիտանիայում կարող են ստիպել բոլոր վարորդներին` ընթացքի ժամանակ իրենց բջջային հեռախոսները պահել բեռնախցիկում։ ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ նմանի նախաձեռնությամբ հանդես է եկել անվտանգ երթևեկության կողմնակիցների խումբը, որին կողմ են արտահայտվել ոստիկանությունն ու իշխանությունները։
«Բրեյք» նախաձեռնող խմբի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչ այժմ սահմանված կանոնները չեն ստիպում վարորդներին՝ հրաժարվել երթևեկելու ժամանակ հեռախոսով խոսելուց կամ SMS հաղորդագրություններ գրելուց։
Վերջին տվյալներով՝ 575 հազար բրիտանացի վարորդներ տուգանվել են ղեկին բջջային հեռախոսով խոսելու համար։
Մեծ Բրիտանիայում նոյեմբերի 18-ին մեկնարկում է «Անվտանգ երթևեկության շաբաթը», որը կավարտվի նոյեմբերի 24-ին։










