Չինաստանում ույղուրները կացիններով հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա
Չինաստանում 9 ույղուրներ կացիններով հարձակվել են Սինցզյան նահանգի ոստիկանական բաժանմունքի վրա: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով BBC News-ին, որը հայտնում է, որ բոլոր հարձակվողները սպանված են:
Հաղորդագրությունում նշվում է, որ կորուստներ կան նաև ոստիկանների շրջանում՝ առնվազն 2-ը սպանվել են, իսկ 2-ը վիրավորվել են: Այլ մանրամասներ չեն նշվում:
Այս նահանգը ինքնավար շրջան է Չինաստանի հյուսիս-արևելքում, որտեղ բնակվում են մոտ 9 միլիոն ույղուրներ, ովքեր տվյալ շրջանների տեղաբնիկներն են: Այս շրջանում բախումներ են տեղի ունենում ույղուրների և չինացիների միջև, ովքեր այս տարածաշրջանում մեծամասնություն են կազմում:










