Դամասկոսում պայթյունի հետևանքով զոհվել է 31 մարդ, այդ թվում՝ 3 գեներալներ
Սիրիական մայրաքաղաքի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 31 մարդ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Ըսստ գործակալության տվյալների, ահաբեկչությունը տեղի է ունեցել Հարաստում գտնվող բանակային տրանսպորտային բազայում: Պայթյունի զոհ են դարձել կառավարական զորքերի զինծառայողները:
Զոհերի թվում են նաև 3 գեներալներ և 1 բրիգադային գեներալ: Կան նաև վիրավորներ:










