Ֆրանսիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է IKEA-ի 2 աշխատակից

23:45 • 18.11.13

Ֆրանսիայում ոստիկանությունը լրտեսության վերաբերյալ գործի հետաքննության շրջանակում ձերբակալել է տեղի IKEA-ի մասնաճյուղի 2 գլխավոր մենեջերների: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով Lenta.ru-ին:


Ոստիկանությունում հարցաքննության են եղել ստորաբաժանման տնօրեն Ստեֆան Վանովերբեկը և ֆինանսական տնօրեն Դարիուշ Ռիշերտը:


Իրավապահ մարմիններում առկա աղբյուրը նշել է, որ խոսքը անձնակազմի և ընկերության հաճախորդների նկատմամբ լրտեսության մասին է: