Հունաստանի գրեթե ամեն երրորդ բնակիչն աշխատանք չունի. հետազոտություն

16:10 • 18.11.13

Հունաստանի գրեթե ամեն երրորդ բնակիչն աշխատանք չունի, և այդ իրավիճակի բարելավման հեռանկարներ դեռ չկան: Գործազրկությունը հասել է աշխատունակ բնակչության շրջանում 27,9 տոկոսի, 15-ից 24 տարեկան երիտասարդներն աշխատանք չունեն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Խիստ տնտեսական միջոցառումները, որոնք իրականացվել են ԵՄ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած վարկերի դիմաց, հանգեցրել են բնակչության եկամուտների կրճատման, սպառողական պահանջարկի նվազման, աշխատանքից հեռացումների, մոտ 100 հազար խանութների, առևտրային ընկերությունների և ոչ մեծ չափի ձեռնարկությունների փակման:

 

Հունաստանի արհմիությունները կարծում են, որ գործազրկության նվազում դեռ երկար ժամանակ տեղի չի ունենա: Հունաստանի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի կենտրոնի անցկացրած ամենամյա հետազոտության տվյալներով՝ գործազրկության մակարդակը 2013 թվականի վերջին կհասնի 29-30 տոկոսի, իսկ 2014 թվականին՝ 31,5 տոկոսի:

 

Գործազրկության հետ կապված իրավիճակի պատճառով երկրում հայտնվել են բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, որոնք օգնում են ճգնաժամից տուժածներին: Դրանք լայն գործունեություն են վարում՝ սկսած անվճար ուտելիքի և դեղամիջոցների բաժանումից մինչև միջոցառումների անցկացում, որի ժամանակ մարդկանց բացատրում են, թե ինչպես վարել էկոլոգիապես և տնտեսապես առավել արդյունավետ կենսակերպ: