Ինդոնեզիայում թռչնի գրիպից 163-րդ մարդն է մահացել
Ինդոնեզական Արևմտյան Յավա նահանգում տնային տնտեսուհին դարձել է H5N1 թռչնի գրիպի վարակի 163-րդ զոհը: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով առողջապահության նախարարությանը:
Կինը թռչնի գրիպով է վարակվել անցյալ շաբաթ, սակայն միանգամից չի դիմել բուժօգնության: Արդյունքում՝ բժիշկները ժամանակ չեն ունեցել, որպեսզի 31-ամյա կնոջը տեղափոխեն բուժհաստատություն:
Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության՝ 2003 թվականից աշխարհի շուրջ 15 երկրներում գրանցվել է H5N1 վարակով հիվանդանալու առավել քան 600 դեպք, որոնցից 359-ն ավարտվել են մահով:










