Մատվիենկոն առաջարկել է ռուսաց լեզվի տարածման համակարգ ստեղծել եվրասիական տարածքում
ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն համարում է, որ ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդումը հզոր միավորող գործոն կդառնա եվրասիական տարածքում, հաղորդում է interfax.ru-ն:
«Եվրասիական ինտեգրումը պատմական օրինաչափ ճանապարհ է ԱՊՀ երկրների համագործակցության համար: Եվ ռուսաց լեզուն այսօրվա դրությամբ մնում է հզոր միավորող սկիզբ միլիոնավոր մարդկանց համար, այդ պատճառով հատուկ նշանակություն ունի դրա դիրքերի ամրապնդումը եվրասիական տարածքում»,- ասել է Մատվիենկոն վերին պալատի նախագահին կից ինտեգրման ակումբի նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր պատմական արմատների ընդհանրության հարցը՝ որպես Եվրասիական միության կազմավորման գործոն:
Խոսնակն անհրաժեշտ է համարել ուշադրությունը կենտրոնացնել բավականաչափ թվով ռուսերենի ուսուցիչների պատրաստման վրա:










