Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին կայցելի Հայաստան. Սերգեյ Լավրով

19:21 • 18.11.13

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի սկզբին այցով կժամանի Հայաստան։ INTERFAX-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Մենք բանակցություններ ենք անցկացրել Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչը դիտարկում ենք որպես ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստման հիմնական փուլերից մեկը», - երկուշաբթի ասել է Լավրովը՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում։


Ինչպես նշել է Լավրովը՝ այժմ կարելի է ասել, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բանակցություններ սկսելու գործընթացը ողջ թափով է ծավալվում: