«Թաթարստան» ավիաընկերությունը կդադարեցնի Boeing ինքնաթիռների շահագործումը
«Թաթարստան» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որ դադարեցնում է Boeing-737 ինքնաթիռների շահագործումը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ավիաընկերությունը դադարեցնում է նման տեսակի ինքնաթիռների շահագործումը, քանի դեռ չեն բացահայտվել նախօրեին կատարված ավիավթարի պատճառները:
Ընկերությունն իր տրամադրության տակ ունի 4 Airbus 319 և Boeing 737-400, 15 Cessna Grand Caravan և 2 ТУ-154:










