ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով 5 մարդ է զոհվել

08:37 • 18.11.13

ԱՄՆ Իլինոյս նահանգում միմյանց հաջորդած տորնադոների հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 5 մարդ. տեղեկացնում է Взгляд-ը։


Նահանգի բժշկական ծառայությունները տեղեկացրել են, որ միայն Սուրբ Ֆրանցիսկի և Պեորիա հիվանդանոցներ  37 մարդ է ղափոխվել։ Եվս մեկ տասնյակ տուժածներ տեղափոխվել են այլ հիվանդանոցներ։ Մեծամասնության մոտ ախտորոշվել են կոտրվածքներ և գլխի տրավմաներ։


Ամերիկյան օդերևութաբանական ծառայությունների տեղեկություններով՝ Իլինոյսն ամենից շատն է տուժել երեկվա եղանակի պատճառով։ Փլվել է մոտ 70 տուն։ Վատ եղանակի պատճառով դադարեցվել է Չիկագոյի երկու խոշորագույն օդանավակայանների աշխատանքը, դրանց շրջակայքում խափանվել է հեռախոսակապը, փակվել են բազմաթիվ ճանապարհներ։