ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության մասին ամենաաղմկոտ բացահայտումները դեռ առջևում են. Լոն Սնոուդեն
Ամենաաղմկահարույց բացահայտումները, որոնք վերաբերում են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գործունեությանը, դեռևս առջևում են: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին նորվեգական «Վերդենս Գանգ» թերթին հայտնել է ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից Էդվարդ Սնոուդենի հայրը:
Լոն Սնոուդենը վստահ է, որ վերջին կես տարում իր որդու շուրջն առաջացած պատմությունը դեռևս հեռու է իր ավարտից:
Հատկանշական է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կարծում են, որ Էդվարդ Սնոուդենը լրագրողներին է տվել մինչև 200.000 գաղտնի փաստաթղթեր: Անցյալ ամիս Լոն Սնոուդենն այցելել է Ռուսաստան, որտեղ այժմ գտնվում է նրա որդին:










