ԱՄՆ-ում պտտահողմի հետևանքով 8 մարդ է զոհվել

21:17 • 18.11.13

ԱՄՆ Միջին Արևմուտքում մոլեգնող պտտահողմերի արդյունքում զոհվածների թիվը հասել է 8-ի: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ Միչիգան նահանգի իշխանությունները հայտնել են 14-ամյա դեռահաստի և 21-ամյա տղայի մահվան մասին:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ 6 մարդ է զոհվել Իլլինոյս նահանգում: Հիվանդանոցներում շարունակում են մեծ թվով հիվանդներ մնալ: Ուժեղ քամիների պատճառով առանց էլեկտրականության է մնացել մոտ 150.000 մարդ:


Ցիկլոնի ազդեցության գոտում, ընդհանուր առմամբ, հայտնվել է ԱՄՆ 10 նահանգների շուրջ 53 միլիոն բնակիչ: