Ամստերդամում հարբեցողները գարեջրի դիմաց կհավաքեն փողոցները
Ամստերդամի հարբեցողները, ովքեր հավաքվում են Oosterpark այգում, կմաքրեն փողոցները: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Աշխատանքի դիմաց նրանք կստանան 10 եվրո, կես տուփ ծխախոտ և 5 շիշ գարեջուր՝ 2-ը՝ օրվա սկզբին, 2-ը՝ ճաշին և 1-ը՝ աշխատանքից հետո:
«Ծիածանի հիմնադրամ» ծրագրի ղեկավար Ջերրի Հոլտերմանը նշել է, որ ծրագրի նպատակը նման մարդկանց որևէ բանով զբաղեցնելու խնդիրն է, որպեսզի ազատվեն նրանց առաջացրած խնդիրներից:
Հարբեցողները կբաժանվեն 10 հոգուց բաղկացած 2 խմբերի, որոնցից յուրաքանչյուրը շաբաթական կաշխատի 3 օր:










