ԱՊՀ երկրների համար կստեղծվի պատմության միասնական դասագիրք
ԱՊՀ երկրների համար կստեղծվեն պատմության միասնական դասագրքեր և ցանցային համալսարան: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ այս մասին Դաշնային Խորհրդի խոսնակին կից ինտեգրացիոն ակումբի նիստում հայտարարել են ԴԽ-ի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն և Ռուսաստանի ԱԳՆ-ի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը:
Մատվիենկոն գտնում է, որ աշխատանքները պետք է սկսել ԱՊՀ ստեղծման, ԽՍՀՄ նախկին տարածքի ինտեգրացիոն գործընթացների և հանրապետությունների բնակիչների մշակութային կապերի մասին գլխի ստեղծումով: Աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանը:
Իսկ Տորկունովն առաջարկել է ԱՊՀ երկրների համար ստեղծել ցանցային համալսարան: Նա նշում է, որ ցանցային համալսարանն առաջին հերթին՝ կլինի մագիստրոսական ծրագրերի համար, որոնք կուսումնասիրեն եվրասիական տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացները:










