Ավելի քան 10 մարդ է վիրավորվել Եգիպտոսում ընթացող բախումների արդյունքում

21:55 • 19.11.13

Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնում 12 մարդ է վիրավորվել ցուցարարների խմբերի միջև առաջացած բախումների արդյունքում: Ինչպես տեղեկացնում է Риа Новости-ն՝ ոստիկանությունը փորձում է արցունքաբեր գազի միջոցով ցրել հակառակորդներին:


Բախումներն սկսվել են, երբ երիտասարդական քաղաքական կազմակերպությունները կոչ են արել Կահիրեի Թահրիր հրապարակում կազմակերպել զանգվածային ցույցեր՝ հարգելու 2 տարի առաջ տեղի ունեցած աղետալի դեպքերի տարելիցը:


Հիշեցնենք, որ 2 տարի առաջ հարյուրավոր ակտիվիստներ մի քանի օր գրոհում էին ՆԳՆ շենքը՝ պահանջելով զինվորականներից՝ հեռանալ իշխանությունից: Բախումների արդյունքում ավելի քան 40 մարդ էր զոհվել էր: