Էթնա հրաբուխը կրկին ժայթքել է հանգստյան օրերին (տեսանյութ)

20:26 • 19.11.13

Իտալական Էթնա հրաբուխն այս տարվա ընթացքում ժայթքել է 16-րդ անգամ՝ հանգստյան օրերին Սիցիալիայի արևելքում մոխրի և լավայի հոսքեր ուղարկելով երկինք:


Ինչպես հաղորդում է The Independent-ը՝ հրաբխի պատճառով Կատանիայի մոտակայքում գտնվող օդանավակայանի երկու օդային տարածքները փակվել են թռիչքների համար, սակայն օդանավակայանը շարունակում է աշխատել:


Էթնան Եվրոպայի ամենամեծ և ամենաակտիվ հրաբուխն է, որի վերջին ժայթքումը տևել է 5 ժամ: