Հարավաֆրիկյան Հանրապետությունում առևտրի կենտրոնի տանիք է փլուզվել
Հարավաֆրիկյան Հանրապետությունում առևտրի կենտրոնի տանիք է փլուզվել, ինչի հետևանքով առնվազն՝ 40 մարդ գտնվում է փլատակների տակ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Դուրբան ափամերձ քաղաքի մոտ գտնվող Տոնգաատ ավանում:
Առևտրի կենտրոնը գտնվում էր շինարարության փուլում, ուստի ենթադրվում է, որ փլատակների տակ մնացել են շինարարները:
Ըստ Reuters-ի տվյալների՝ 26 մարդ բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:










