Հնէաբաններին չի հաջողվել Հնդկաստանի հյուսիսում գտնել առասպելական գանձը

00:40 • 19.11.13

Հնդիկ հնէաբանները ոչինչ չեն գտել Ուտտար-Պրադեշ նահանգի Դաունդիյա Կհեդա գյուղի մոտ գանձ փնտրելիս: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ թանկարժեք մետաղի հազարավոր տոննաների որոնման համար ծախսվել է ավելի քան 1 ամիս:


Իշխանություններին գանձի մասին տեղեկությունները հայտնել էր «սուրբ ճգնավոր» Շոբհան Սորկարը, ով երազում տեսել էր ռաջա Ռաո Ռամ Բուխ Սինգհին, ով պատմել էր թաքցրած գանձի մասին: «Աստծո մարդը» իշխանություններից պահանջել էր՝ անցնել գանձի որոնումներին և այնքան համառություն էր դրսևորել, որ աշխատանքի էին անցել հնէաբանները:


Այս մասին տեղեկությունները հայտնվել էին մամուլում, ինչից հետո դեպի Դաունդիյա Կհեդա գյուղ էին շարժվել բախտ որոնողները:


Բացի այդ՝ ռաջայի հետնորդներից մեկը պահանջել էր իր ընտանիքին հասանելիք գանձի մասը, եթե այն հայտնաբերվի: Պեղումների համար ծախսվել է մոտ 25.000 դոլար: