Պայթյուններ Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ. կան զոհեր (թարմացված)
Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ 2 պայթյուն է որոտացել, հայտնում է Russia Today-ը:
Տարբեր տվյալներով` 5-7 մարդ է զոհվել:
Որոշ տվյալներով՝ դեսպանատունն է ենթարկվել հրթիռակոծության, իսկ Reuters-ի փոխանցմամբ՝ պայթեցվել է ավտոմեքենա:
Դեսպանատունը գտնվում է Բեյրութի հարավում, որտեղ բնակվում են նաև «Հեզբոլլահ» շիական շարժման կողմնակիցները: Իրանի բնակչության մեծ մասը ևս շիա է, և Իրանը համարվում է «Հեզբոլլահի» հովանավորներից:
14։45 Համաձայն նոր տվյալների՝ Բեյրութում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 23-ի, կա 146 վիրավոր. տեղեկացնում է Взгляд-ը՝ Reuters գործակալության հղումով։
Որոշ լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե զոհերի թվում Բեյրութում իրանի դեսպանատան մշակութային կցորդը կա, սակայն լիբանանյան հեռուստաընկերությունները հերքում են այդ լուրերը։










