Կազանի ավիավթարի վարկածներից մեկը մարդկային գործոնն է՝ օդաչուների անփորձությունը. «Коммерсантъ»

10:05 • 19.11.13

Կազանի ավիավթարը հետաքննող մասնագետները, որի հետևանքով 50 մարդ է զոհվել՝ ներառյալ անձնակազմը, մեծ տեղ են հատկացնում մարդկային գործոնին. Boeing-ի օդաչուներն անփորձ են եղել և միայն 3 տարի առաջ են անցած եղել նախապատրաստական կուրսը, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով «Коммерсантъ»-ին։

 

Չնայած այն հանգամանքին, որ նույն ինքնաթիռով Թաթարստանից Մոսկվա ժամանած ուղևորները պնդում են, որ ինքնաթիռը ցնցվել է վայրէջքի ժամանակ, փորձառու վարորդները դա բացատրում են ոչ թե ինքնաթիռի անսարքությամբ, այլ տեղի ունեցած ողբերգության մասին տեղեկանալուց հետո շոկային վիճակով։

 

Այն վարկածը, որ ավիավթարի պատճառը կարող է մարդկային գործոնը եղած լինել, հայտնվել է առաջին հերթին անձնակազմի ակնհայտ անփորձության պատճառով։ Չնայած այն հանգամանքին, որ օդաչուներն ավիացիայում աշխատել են ավելի քան երկու տասնյակ տարի, նրանց չի կարելի պրոֆեսիոնալ օդաչուներ համարել, քանի որ ինքնաթիռի ղեկին հայտնվել են վերապատրաստվելուց հետո։

 

Ռուստեմ Սալիհովն օդաչու է դարձել միայն 3 տարի առաջ. մինչ այդ նա շտուրման է եղել։ Նրա գործընկերը՝ Վիկտոր Գուցուլը, չվերթի ինժեներ է եղել և միայն 2011թ.-ին է սովորել ինքնաթիռ վարել։

 

Վթարային իրավիճակ կարող էր ստեղծված լինել նաև տեխնիկական անսարքության պատճառով։ Օրինակ՝ օդաչուները, փորձելով բարձրություն հավաքել, ինչ-որ պատճառով չեն կարողացել շարժիչը թռիչքային ռեժիմի բերել։

 

Տեղի ունեցածի իրական պատկերը կարող է վերականգնվել միայն այն բանից հետո, երբ մասնագետները վերլուծեն «սև արկղերի» տվյալները, որոնք աղետի ընթացքում զգալի վնաս են կրել։