L’Oreal-ը Չինաստանում խոշոր գործարան է գործարկել

17:28 • 19.11.13

Կոսմետիկա և օծանելիք արտադրող L’Oreal ֆրանսիական ընկերությունը Չինաստանում նոր գործարան է գործարկել: Գործարանի արժեքը 32 միլիոն դոլար է:

 

Չինաստանում կոսմետիկ միջոցների արտադրության ամենախոշոր գործարանը գտնվում է Հուբեյ նահանգում, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Սինհուային»:

 

Գործարանի ընդհանուր մակերեսը մոտ 70 հազար քառակուսի մետր է: Դա Ասիայում L’Oreal-ի ամենախոշոր արտադրական օբյեկտն է: Ընկերությունը մտադիր է գործարանում ստանալ տարեկան 250 միլիոն միավոր կոսմետիկ արտադրանք: Չինաստանն այժմ L’Oreal-ի երրորդ ամենամեծ շուկան է: