ԱՄՆ նախկին փոխնախագահի դուստրերը տարաձայնություններ ունեն միասեռ ամուսնությունների պատճառով
ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին և նրա կինը՝ Լինը պատմել են, որ միասեռ զույգերի ամուսնության թույլտվության հարցն իրենց ընտանիքում դուստրերի միջև տարաձայությունների պատճառ է դարձել։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նախկին փոխնախագահի աղջիկներից մեկը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է։ Ավագ դուստրը, սակայն, ով պայքարում է սենատոր դառնալու համար, խիստ դեմ է միասեռ ամուսնություններին։
Նրանց կրտսեր դուստրը՝ Չեյնի Մերին, 2012թ.-ին Վաշինգտոնում ամուսնացել է զուգընկերուհու հետ, և նրանք համատեղ մեծացնում են իր երկու երեխաներին։
ԱՄՆ-ում վերջին տարիներին էապես փոխվել է միասեռ ամուսնությունների հանդեպ ներքաղաքական իրավիճակը։
Նահանգների մեծամասնությունը՝ 50-ից 35-ը, արգելում է միասեռ ամուսնությունները, սակայն այն նահանգները, որոնք ճանաչում են նման միությունները, վերջին տարվա ընթացքում ավելացել են։
Այժմ միասեռ ամուսնություններն օրինական են նաև մայրաքաղաքային Կոլումբիա շրջանում։ Հասարակական կարծիքի ուսումնասիրությունները ևս ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը կողմ է միասեռ ամուսնություններին։










