Դատական դեպարտամենտի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերի խարդախության և կաշառքի համար

21:38 • 19.11.13

«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Նշենք, որ Մ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3րդ մասի 1-ին կետով, 311 հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ և 3-րդ: Հիշյալ հոդվածները նախատեսում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:


Առավել մանրամասն՝ այստեղ: