Մոսկվայի ոստիկանությունը զանգվածային ստուգումներ է իրականացնում «Սադովոդ» շուկայում

11:06 • 19.11.13

Մոսկվայի ոստիկանությունը երեքշաբթի զանգվածային ստուգումներ է իրականացնում «Սադովոդ» շուկայում, հաղորդում է ria.ru-ն:

 

ՌԴ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ օպերացիան ուղղված է առաջին հերթին անօրինական ներգաղթը, ինչպես նաև թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառությունը կանխելուն:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել հոկտեմբերի վերջին շուկայում տեղի ունեցած զանգվածային ստուգումների մասին: Այդ ժամանակ ոստիկանական բաժին էր տեղափոխվել մոտ 1.000 ներգաղթյալ՝ Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից: Բացի այդ, հաղորդվում էր, որ ստուգումների արդյունքում առգրավվել են օծանելիքի հարյուրավոր շշեր և բրենդային հագուստներ: